Նոր գործառույթ WhatsApp-ում

Օգտատերը կկարողանա ընտրել հաղորդագրության «կյանքի» տարբեր տեւողություն՝ ժամ, օր, շաբաթ, ամիս եւ տարի
WhatsApp

WhatsApp-ի մշակողները թեստավորում են նոր գործառույթ, որը թույլ կտա ավտոմատ կերպով հեռացնել օգտատիրոջ հաղորդագրությունը որոշ ժամանակ անց: Այդ մասին հայտնել Է WABetaInfo պորտալը:

«Հաղորդագրությունների հեռացում» օպցիան հայտնվել Է 2.19.348 մեսենջերի բետա-վարկածում Android օպերացիոն համակարգի համար: Նշվում Է, որ այս գործառույթը մասնակիորեն գործել Է ծրագրի ավելի վաղ բետա-վարկածում եւ կրել Է «Անհետացող հաղորդագրություններ» անվանումը:

Մեսենջերի թեստային վարկածում օպցիան կարելի Է ներառել «Տեղեկատվություն կոնտակտի մասին» կամ «Չաթի խմբային կարգաբերումներ» ներդրուկներում, ընդ որում՝ վերջին դեպքում այն կկարողանան օգտագործել միայն խմբերի ադմինիստրատորները:

Դրա հետ մեկտեղ օգտատերը կկարողանա ընտրել հաղորդագրության «կյանքի» տարբեր տեւողություն՝ ժամ, օր, շաբաթ, ամիս եւ տարի, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»: