Սուրբ ծննդյան եղևնին արդեն Սպիտակ տանն է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սպիտակ տան դռների մոտ եղևնին հասցվել է ձիակառքով, որտեղ այն դիմավորել է ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը

Ավելի քան հինգ ու կես մետր բարձրությամբ եղևնին հասցվել է Սպիտակ տուն, հաղորդում է ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:

Ծառն աճեցվել է Փենսիլվանիա նահանգում: Այն կզարդարեն կամավորները, այնուհետև, ավանդույթի համաձայն, այն կտեղադրվի Սպիտակ տան երկնագույն սենյակում:

Սպիտակ տան դռների մոտ եղևնին հասցվել է ձիակառքով, որտեղ այն դիմավորել է ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը:

1

2

3