Այսօր`ժամը 11-ին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա կանցկացնեն ԱԱԾ վարչական շենքի առջև

Հեղափոխությունը չմտավ իրավապահ մարմիններ

Վաղը` նոյեմբերի 25-ին, ժամը 11-ին, մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա կանցկացնեն Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի առջև: Ակտիվիստների տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Հեղափոխությունը չմտավ իրավապահ մարմիններ, Հայաստանում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները շարունակում են պաշտպանել նախկին ռեժիմից մնացած կառույցները:

ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն, դատարաններ առանց այս մարմինների արմատական փոփոխությունների Հայաստանում հեղափոխությունը չի կարող ավարտված լինել:

Վաղը 11:00-ին ԱԱԾ շենքի դիմաց մենք կհայտարարենք մեր նոր նախաձեռնության մասին»: Ակցիայի մասնակիցներից քաղակտիվիստ Գարիկ Միսկարյանը չցանկացավ մանրամասներ ներկայացնել` ասելով, որ առավել մանրամասն կխոսեն բուն ակցիայի ժամանակ:

Hraparak.am