Ինչպե՞ս արտերկրից Հայաստան վերադարձնել կոռումպացված գումարի յուրաքանչյուր ցենտը. VOA

Ո՞րն է նախկին կոռումպացված ռեժիմների օրոք երկրից ապօրինաբար արտահանված միջոցների վերադարձի հաջողության գաղտնիքը

Ո՞րն է նախկին կոռումպացված ռեժիմների օրոք երկրից ապօրինաբար արտահանված միջոցների վերադարձի հաջողության գաղտնիքը եւ որքանո՞վ Հայաստանին կհաջողվի վերադարձնել արտերկրում պահվող այդ միջոցները: Այս հարցն է «Ամերիկայի Ձայն»-ը քննարկել մասնագետների հետ, ովքեր որոշ հաջողությունների են հասել այս ոլորտում:

Շրջակա միջավայրի եւ տնտեսական արդարության աֆրիկյան համացանցի գործադիր տնօրեն Դավիդ Ուգոլորի խոսքով, հաջողության բանալին հասարակության լայնածավալ ներգրավումն է հափշտակված միջոցները վերադարձնելու գործընթացում. «Նիգերիայում մենք հաջողություն արձանագրեցինք, որովհետեւ կառավարությունը մեր կազմակերպության միջոցով թույլ տվեց բոլոր քաղաքացիներին ներգրավվել գործընթացի մեջ եւ հետեւել ոչ միայն այդ միջոցների վերադարձի գործընթացին, այլեւ դրանց վերաբաշխման գործընթացին երկրի ներսում՝ առավել աղքատ ընտանիքների շրջանում միանվագ դրամական վճարումների տեսքով»:

Ուգոլորի խոսքով, կառավարությունն ու հասարակությունը իրենք են որոշում, թե ինչ է հարկավոր անել վերադարձված միջոցները, սակայն, երկրի նոր իշխանությունները պետք է ապահովեն այդ միջոցների օգտագործման լիակատար թափանցիկություն սեփական քաղաքացիների համար, որպեսզի պարզ լինի, թե ինչպես է ծախսվել արտերկրից վերադարձված կոռումպացված գումարի յուրաքանչյուր ցենտը:

 

Գործընթացը, մասնագետների կարծիքով, կարող են արագացնել անհատների կամ ընկերությունների դեմ մասնավոր դատական հայցերը` նրանց ապօրինությունից տուժած քաղաքացիների անունից: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/201877.html 

© factor.am