Մենք ամեն ինչ անում ենք մեր մարմնին լավ նայելու համար, բայց ոչինչ չենք անում մեր հոգու համար

Ամեն մարդ ՆԱԽ թող իր հոգու համար հոգ տանի, ՆԱԽ թող իր հոգու համար Քրիստոսին փնտրի, ՆԱԽ Աստուծո արքայությունը խնդիր: Մնացած բաները ձեզ կտրվեն ավելիով: Ղկ. 12:31

Մենք ամեն ինչ անում ենք մեր մարմնին լավ նայելու համար, բայց ոչինչ չենք անում մեր հոգու համար: Մարմնին հագցնում ենք, կերակրում ենք, հանգստացնում ենք, էլ բոթաքս, էլ մասաժ, էլ քսվել:

Բայց ոչինչ չենք անում մեր հոգու համար: Մարմինը հենց ցավ է առնում, վազում ենք բշժկի, հենց մրսում է հագցնում ենք, հենց սովածանում է կերակրում ենք: Բայց հոգին տառապում է, ցավում, ծարավում, ոչ մի բան չենք անում, այլ հուսահատ սպասում:

Բայց Քրիստոսն ասում է «հոգին առավել է քան կերակուրը» Ղկ. 12:23: Ամեն մարդ ՆԱԽ թող իր հոգու համար հոգ տանի, ՆԱԽ թող իր հոգու համար Քրիստոսին փնտրի, ՆԱԽ Աստուծո արքայությունը խնդիր: Մնացած բաները ձեզ կտրվեն ավելիով: Ղկ. 12:31