Անգելինա Թանանյանը՝ «Միսս Երևան 2019»․ Ֆոտո

2004թ.–ից հետո առաջին անգամ Երևանում թագադրվել է «Միսս Երևան 2019»–ը
անգելինա թանանյան

«Միսս Երևան 2019» է ճանաչվել Անգելինա Թանանյանը։

Անգելինան «Նովոստի–Արմենիա»–ի թղթակցի հետ կիսվել է իր տպավորություններով`նշելով, որ «հիմա նա, կարծես, աշխարհի ամենաերջանիկ մարդն է»։

«Շատ ուրախ եմ, որ աշխարհում ներկայացնելու եմ իմ քաղաքը` իմ ամենասիրելի քաղաքը, Երևանի նմանը չկա», – ասաց նա։

«Միսս Երևանը» նաև պատմեց, որ սովորում է երաժշտական քոլեջի երկրորդ կուրսում`դաշնամուրի բաժնում, և մրցույթին մասնակցելու գաղափարն իր մայրիկինն է։

«Շատ կուզենայի ունենալ մոդելի մեծ կարիերա», – ասաց Թանանյանը` խոսելով ապագա ծրագրերի մասին։

«Միսս Երևան» տիտղոսից բացի, Անգելինան որպես նվեր ստացավ ավտոմեքենա։ Առաջին վիցե միսս դարձավ Մանե Գարեգենյանը, երկրորդ վիցե միսս ճանաչվեց Ալինա Աղեկյանը։ Անգելինային թագադրեց «Միսս Երևան 2004» տիտղոսին արժանացած Ռիմմա Եղիշյանը։

Մրցույթին մասնակցեց 18–26 տարեկան 19 աղջիկ, որոնցից կիսաեզրափակիչ անցավ 9 մասնակից։

Մասնակիցները հանդես եկան երեք դեֆիլեներում` ներկայացնելով դիզայներ Անահիտ Սիմոնյանի, Alex textile–ի և Bella Bianca հարսանյաց սրահի հարսանեկան զգեստների հավաքածուները։ Մրցույթին ելույթ ունեցան նաև հայ երգիչներ և պարողներ։

Ժյուրիի կազմում էին Հայաստանի նորաձևության ոլորտի ներկայացուցիչները, որոնց թվում էին դիզայներ Արամ Նիկոլյանը, «Միսս Հայաստան» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանը, «Միսս Երևան» գեղեցկության մրցույթի և նախագծի ղեկավար ու հիմնադիր Արթուր Վարդապետյանը։

1

1

1

1