Հիմա Ռուսաստանում գլխավոր հեռուստատեսությունը YouTube-ն է. Մարգարիտա Սիմոնյան

Ռուսական հեռուստատեսության լսարանը «մահանում» է, այն յուրաքանչյուր տարի մեկ միլիոն հեռուստադիտող է կորցնում

Ռուսական հեռուստատեսության լսարանը «մահանում» է, այն յուրաքանչյուր տարի մեկ միլիոն հեռուստադիտող է կորցնում: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ՝ «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել է Говорит Москва ռադիոկայանի եթերում:

«Հեռուստատեսությանն անծանոթ զանգվածը նույն արագությամբ մեծանում է՝ դառնալով ընտրազանգված: Մեր պետությունը երկար ժամանակ հենվել է հեռուստատեսության վրա, իսկ հեռուստատեսութունը երկար տարիներ եղել է հասարակությանը տեղեկատվությունը փոխանցելու հիմնական միջոցը: Հիմա այդպես չէ»,- ասել է Սիմոնյանը:

Ըստ նրա՝ հիմա Ռուսաստանում գլխավոր հեռուստատեսությունը YouTube-ն է:

«YouTube-յան դիտումներն անհամեմատելի են հեռուստահաղորդումների դիտումների թվի հետ»,- նշել է Մարգարիտա Սիմոնյանը: