«Միսս Բելառուս» Մարիա Վասիլևիչը, ով ավելի վաղ ընտրվել էր պատգամավոր, հերքել է տեղեկություններն այն մասին, թե սիրային հարաբերություններ ունի երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
«Բարձր վարկանիշի, որևէ մեկի համար ձեռնտու հասարակական կարծիք ստեղծելու համար լրագրողները իրավիճակը ներկայացնում են այնպես, ինչպես պահանջում են առաջադրանք տվողները: Կարող ենք մենք արդյո՞ք նրանց անվանել լրագրող:
Որտեղի՞ց մենք պետք է իմանանք իրականությունը, ու ո՞ւմ պետք է մենք վստահենք, երբ նույնիսկ հայտնի համաշխարհային պարբերականները սուտ տեղեկություններ են հրապարակում»,-analitik.am-ի փոխանցմամբ՝ գրել է նա իր էջում:
Ավելի վաղ The Times-ը հոդված էր հրապարակել Բելառուսի ամենաերիտասարդ պատգամավորի՝ 22-ամյա Մարիայի մասին՝ հայտարարելով, որ նա սիրային հարաբերություններ ունի Լուկաշենկոյի հետ ու հավանական է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են:
0Comments