Վանեցյանի հրաժարականի պատճառը հաղորդման անո՞նսն է

Անոնսը դիտելուց հետո իշխանությունը վրդովմունքի նոպա է ապրել եւ որոշել, որ պետք է նիստում քննարկվի Վանեցյանի հրաժարականի հարցը
ՎԱՆԵՑՅԱՆ

ՀՀՖ-ն գործկոմի արտահերթ նիստ է հրավիրել, այն դեռ շարունակվում է։ hraparak.am-ը պարզել էր, որ երեկ մինչեւ երեկոյան ժամը 8-9-ի դրությամբ ՀՖՖ գործկոմը մտադրություն չի ունեցել, ոչ մի նախադրյալ չկար, որ այսօր գործկոմի արտահերթ նիստում կբարձրացնեն ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը։

Նիստը նշանակվել էր, ըստ էության, Հայաստան-Իտալիա խաղը եւ արդյունքները քննարկելու նպատակով։ Սակայն ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջն առաջ է եկել ուշ երեկոյան, երբ  համացանցում հայտնվեց  «Պրեսսինգ» հաղորդման անոնսը Վանեցյանի հետ։ 

Անոնսը դիտելուց հետո իշխանությունը վրդովմունքի նոպա է ապրել եւ որոշել, որ պետք է նիստում քննարկվի Վանեցյանի հրաժարականի հարցը։  Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ  պատրաստ է ընդունել  հրաժարականի հորդորը, պայմանով, որ գործադիր կոմիտեի անդամները ևս հեռանան։