Սերժ Սարգսյանը Զագրեբում առանձին շփումներ է ունեցել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նա հանդիպել է Եվրոպախորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների նետ

Աշխատանքային այցով  Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ  Սերժ Սարգսյանը նոյեմբերի 20-ին, երեկոյան Զագրեբում  մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը:

Գագաթնաժողովին մասնակցել են ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ, Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ:

ա

ա

Գագաթնաժողովն ընթացել է գործընկերների միջեւ փակ աշխատանքային ձեւաչափով:

ԵԺԿ համագումարի եւ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն առանձին շփումներ է ունեցել նաեւ մի շարք քույր կուսակցությունների պատվիրակությունների, Եվրոպական խորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, պետությունների ղեկավարների հետ` քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: