Սեդրակ Քոչարյանի կուսակցության հիմնադիր համագումարը կանցկացվի հունվար ամսվա վերջին

Շրջանառվում է կուսակցության «Հաղթանակած Երկիր» անվանումը

Սեդրակ Քոչարյանի կուսակցության հիմնադիր համագումարը կանցկացվի հունվար ամսվա վերջին։

Այդ հավաքին մասակցելու են մի շարք ՀԿ-ներ, որոնց անդամները հիմնադիր համագումարի ընթացքում անդամագրվելու են կուսակցությանը։

Հիշեցնենք, որ նշվում է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը ստեղծելու է կուսակցություն՝ հաղթահարելու քաղաքական դաշտում առկա անտագոնիզմը։

Շրջանառվում է կուսակցության «Հաղթանակած Երկիր» անվանումը, որն՝ որպես հասարակական քաղաքական միավոր կխարսխվի նույնանուն՝ Հաղթանակած հասարակական շարժման վրա։ Կուսակցությունն ունենալու է ազգային-պահպանողական գաղափարական գիծ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ օրենքը Քոչարյանի հանդեպ չի գործում և ընտրելու են նոր պայքարի նոր ռազմավարություն -petutyun.am։