Ի՞նչ է պատրաստում Սերժ Սարգսյանը. իշխանությունները խիստ վախեցած են. «Իրատես»

Ասում են, թե իշխանության ներսում լուրջ տագնապ կա վերջին օրերին դրսևորվող հասարակական լայն կոնսենսուսի, Փաշինյանի` ամեն վայրկյան իջնող ռեյտինգի առնչությամբ
Սերժ Նիկոլ

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե իշխանության ներսում լուրջ տագնապ կա վերջին օրերին դրսևորվող հասարակական լայն կոնսենսուսի, Փաշինյանի` ամեն վայրկյան իջնող ռեյտինգի առնչությամբ:

Իշխանություննները խիստ վախեցած են նաև ցանցային պայքարի անկանգ դրսևորումներից. տարբեր ֆլանգներով ոտքի են կանգնել «հետնախորշերում» դանթող քաղաքական ուժերը, Սերժ Սարգսյանն է անչափ հետաքրքիր ազդակներ ուղարկում (հերթականը կլինի այս օրերին), ուսանողներն են պաշարել ԿԳՄՍ-ն, դրանից առաջ` ԱԳՆ-ն, «Վերնատան» աշխատանքներն են մեկնարկել` Միքայել Մինասյանի`«Սկսելա» մոդելավորման ֆոնին։

Այնուհանդերձ, միավորողի դերակատարությունն այս ամենում վերապահված է անձամբ իրեն` նոր Հայաստանում սատանաներին գտնելու հանձնարարականով հանդես եկող, սեռափոխներին սիրող, մնացյալներին ասֆալտին ծեփող Նիկոլ Փաշինյանին և արդեն իսկ պայթող նրա թիմին. ամենից լավ հենց նրանք են կոնսոլիդացնում հակընդդեմ ուժերին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում