Ուրախություն ճառագայթիր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Սերը ըստ էության այլ բան չէ, քան գիտակցումը Իմ Ներկայության և Իմ Հոր ներկայության, քանի որ Երկուսս Մեկ Ենք. Աստված Սեր է

ա

Նոյեմբերի 18

Ոչ միայն դու պետք է հրճվես, այլև քո Ուրախությունը հայտնի պիտի լինի ուրիշներին: «Հայտնի բոլոր մարդկանց»: Չպետք է վառվող ճրագը դնել կաթսայի տակ, այլ՝ աշտանակի վրա, որպեսզի նա լույս տա բոլորին, որ տան մեջ են:

Մարդիկ պետք է տեսնեն ու ճանաչեն քո Ուրախությունը և տեսնելով իմանան ստույգ, որ այդ Ուրախությունը բխում է Իմ հանդեպ ունեցած ձեր վստահությունից և Ինձ հետ ապրելուց:

Խիստ ու անհրապույր հրաժարումը Իմ ճանապարհը չէ: Երբ Ես Երուսաղեմ մտա, իմանալով հանդերձ, որ Ինձ արհամարհանք, անարգանք ու մահ է սպասվում, Օվսաննաների կանչերով, ցնծության աղաղակներով և հաղթական թափորով էր, որ մուտք գործեցի քաղաք և ոչ թե Դատը Կորցրած հետևորդնրով: Տրտմության կամ ցավի երանգ չկար բոլորովին՝ Վերջին Ընթրիքի ժամանակ Իմ աշակերտներին ասած խոսքի մեջ. մենք Սաղմոս երգեցինք ու Ձիթենյաց լեռը բարձրացանք:

Վստահ եղիր, ուրախացիր և հաղթիր: Սերը գեղեցկացնում է ճամփան: Սերը թշնամու պոչից դուրս է հանում դառնաղետ թույնը:

Սեր, մեծ Սեր ունեցիր Իմ հանդեպ: Սերը ըստ էության այլ բան չէ, քան գիտակցումը Իմ Ներկայության  և Իմ Հոր ներկայության, քանի որ Երկուսս Մեկ Ենք. Աստված Սեր է: