Ջեմմա մայրիկի հետ խոսեցինք «ժանգոտ կուզովների» հետ մեր կապվածության մասին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Խոսակցությունը, իրոք, հայեցակարգային ստացվեց, որով պատկերավոր կերպով ի ցույց դրվեց բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի, գրականության եւ պատմության պարտադիր առարկա լինել-չլինելու հարցի էությունը

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը գրել է․

«Քանի որ այս կտորը ուղիղ եթերում տեխնիկական խնդիրներ է ունեցել, հարկ եմ համարում տեսագրությունը տեղադրել այստեղ:

Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունը իրոք հայեցակարգային ստացվեց, որով պատկերավոր կերպով ի ցույց դրվեց բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի, գրականության եւ պատմության պարտադիր առարկա լինել-չլինելու հարցի էությունը:

Նաեւ խոսեցինք «ժանգոտ կուզովների» հետ մեր կապվածության հարցի մասին»։