Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում

Կա վիրավոր, մասնակիցները բերման են ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։50-ի սահմաններում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Աշոտ Պ-ին, 29-ամյա Տոնիկ Տ-ին, 26-ամյա Մհեր Ս-ին և 21-ամյա Էրիկ Խ-ին։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը մարզադաշտում ծառայություն իրականացնող «Արմոբիլ» ՍՊԸ-ի պահնորդներ՝ Երևանի բնակիչ՝ 58-ամյա Ռուբեն Ո-ն, 62-ամյա Մարտիկ Կ-ն և Ավան Առինջի բնակիչ՝ 51-ամյա Ռուբեն Ս-ն նկատել են, որ բերման ենթարկված այդ 4 անձինք վիճաբանել և քաշքշել են միմյանց։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 02 խումբը նշված վայրից «աջ ակնակապճի միջին հատվածի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք աջից՝ առանց բեկորային տեղաշարժի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: