Գյումրիում երրորդ հարկից 28 տարեկան աղջիկ է ընկել

Բժիշկները պայքարում են տուժածի կյանքը փրկելու համար

 

Գյումրիում, Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկից աղջիկ է ընկել։
Ըստ տեղեկությունների աղջիկը 28 տարեկան Ն.Ե-ն է:

Վերջինս կոտրվածքներով, ,ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ։

Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները պայքարում են տուժածի կյանքը փրկելու համար: