Մոսկվայի հայտնի հայերը «Զարթնիր Լաո» են երգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նրանց արձագանքել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը

 

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Ինսթագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել նախօրեին տեղի ունեցած մասնավոր երեկույթից:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Սիմոնյանը, նրա ամուսինը՝ Տիգրան Քյոսայանը և Մոսկվայի հայ համայնքի այլ ներկայացուցիչներ երգում «Զարթնիր Լաո» երգը:

«Ուրբաթ երեկոյան: Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»,-ըստ analitik.am-ի,գրել է Սիմոնյանը:

Հրապարակմանն արձագանքել է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը. «Կեցցեն հայերը»,-գրել է նա:

Սիմոնյանը նաև խոստովանել է, որ չի հասկանում երգի բառերը և նրա համարում թարգմանում են ամեն ինչ: