Մենք անձերի դեմ խնդիր չունենք. Գևորգ Պետրոսյանը՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության վերաբերյալ դիմումի մասին

Ես իմ անձնական կարծիքն արտահայտել եմ ու մնում եմ իմ կարծիքին

Ես իմ անձնական կարծիքն արտահայտել եմ ու մնում եմ իմ կարծիքին: Քանի որ պատասխանատու ոլորտ է և միավորում է մի քանի բնագավառներ, ինձ համար հրաժարական պահանջելու և հրատապությունն այնքան կարևոր չէ, որքան հիմնավորումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով դիմումի մասին, որով ՀՅԴ-ական երիտասարդները ԲՀ և ԼՀ խմբակցություններից պահանջում են բարձրացնել Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցը:

Պետրոսյանը նշել է, որ նախարարության միջոցները պետք է տրամադրվեն նպատակային ուղղություններով, որպեսզի հանրությունը գործի ի շահ Հայաստանի Հանրապետության. «Մենք անձերի դեմ խնդիր չունենք: Այստեղ խնդիրն այն է, որ տվյալ ոլորտներում տնօրինող անձը պետք է այդ ոլորտներում ապահովի պետական քաղաքականության արդյունավետ իրականացում: Նամակը ստանալուց հետո խմբակցության դիրքորոշումն անպայման կհայտնենք»: