Ներկայիս իշխանությունը, կարծես, չի խոսում ինքնորոշման սկզբունքի մասին

Գործող իշխանության քաղաքականությունը բերում է ձախողված պետության կարգավիճակին

«Իշխանությունը ԼՂ հարցի վերաբերյալ իրարամերժ հայտարարություններով է հանդես եկել։ Ներկայիս իշխանությունը բանակցությունները շարունակում է այն կետից, ուր հասել էինք, այլ ոչ թե նոր կետից։ Բանակցային սեղանին էր գտնվում միայն մեկ հարց՝ շփման գծի երկայնքով միջոցառումներ. հատուկ շփման գծերի տեղադրում շփման գծի երկայնքով, միջազգային մեխանիզմների ներդրում և այլն։ Ակնհայտ է, որ մեզ համար ձեռնտու օրակարգ էր»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ընթացքում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Նա հիշեցրեց Ալիևի հայտարարությունը, թե ինքը միջազգային ծանր ճնշումների տակ է ճանաչել ԼՂ անկախությունը․ «Ներկայիս իշխանությունը, կարծես, չի խոսում ինքնորոշման սկզբունքի մասին»։

Շահնազարյանը քննադատեց նաև իշխանությանը․ «Այն, ինչ անվանում է Նոր Հայաստան, ես համարում եմ՝ գոյություն չունի․ «Պատերազմ» է հայտարարվել այն ամեն դրականին, ինչն այս տարիների ընթացքում ստեղծվել է։ Ի՞նչն է մերժվում, հի՞ն Հայաստանը, դա այն Հայաստանն է, որ ապահովել է Արցախի անվտանգությունը, հակառակորդին պարտադրել է զինադադար, որը 2016 թվականին ցույց տվեց համազգային աննախադեպ համախմբում, սա՞ է մերժվում։

Գործող իշխանության քաղաքականությունը բերում է ձախողված պետության կարգավիճակին»,- ասաց Շահնազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոբերտ Անանյան

factor.am