Մել Դալուզյանը ջնջել է ֆեյսբուքի իր էջը

Այժմ սոցիալական ցանցի փնտրելու դաշտում այլևս չի բերում նրա էջը, ինչպես նաև Messenger հավելվածում ծանրամարտիկի հետ նամակագրությունում հնարավոր չէ նամակ ուղարկել

Մել Դալուզյանը ջնջել է իր ֆեյսբուքյան էջը: Այժմ սոցիալական ցանցի փնտրելու դաշտում այլևս չի բերում նրա էջը, ինչպես նաև Messenger հավելվածում ծանրամարտիկի հետ նամակագրությունում հնարավոր չէ նամակ ուղարկել:

Նշենք, որ Մել Դալուզյանը վերջին շրջանում բուռն քննաատությունների արժանացավ՝ «Մել» ֆիլմի պատճառով:

Ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրամարտիկի մասին վավերագրական ֆիլմ է նկարում: «Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Այս փաստը լայն քննարկումների առիթ հանդիսացավ. տարբեր հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներ անդրադարձան թեմային՝ հնչեցնելով և վիրավորանքներ, և խրախուսանքներ:

Ֆիլմին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Մել Դալուզյանը իր անձնական հովանավորության ներքո է:

armdaily.am