Պարտադրել արտահերթ ընտրություններ

Փաշինյանին քննադատում են նույնիսկ նրանք, ովքեր «թավշյա հեղափոխության» օրերին նրան ծափահարում էին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի՞նչ անել...Պարտադրել արտահերթ ընտրություններ

Նեոբոլշևիկների պոպուլիստական իշխանության ընդդիմախոսների շրջանակը ընդլայնվում է:

Փաշինյանին քննադատում են նույնիսկ նրանք, ովքեր «թավշյա հեղափոխության» օրերին նրան ծափահարում էին, իսկ պայքարելու և ակտիվ խոսելու կոչեր են անում նրանք, ովքեր դեռ մեկ տարի առաջ չէին խրախուսում իմ և կուսակցական պայքարող ընկերներիս քաղաքական պայքարը Նիկոլի նեոբոլշևիկյան իշխանության դեմ:

Ինչևէ, անցյալն անցյալ է և հիմա պետք է պայքարել ապագայի համար:

Անշուշտ, թե՛ հիասթափվածներ, թե՛ դժգոհների քանակն ավելանում է, քանի որ գործնականում չկա ոլորտ, որտեղ «քայլողների վարչապետը» չի քանդել՝ վտանգելով ազգային ու պետական շահը:

Այս պայմաններում առանցքային է դառնում ամենաարդիական հարցերից մեկը՝ ի՞նչ անել:

Կարծում եմ՝ միակ արդյունավետ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելն է օրվա ռեժիմին:

Հեշտ չի լինելու, բայց պետք է օրենքների շրջանակներում հասնել արտահերթ ընտրությունների, հակառակ դեպքում՝ մենք ցտեսություն կասենք իշխանությունների տարանջատման սկզբունքին ու ժողովրդավարությանը և կասենք բարև բացարձակ բռնատիրությանը:

Իսկ վերջինն ամենավատ սցենարն է մեր հայրենիքի համար:

#Հայկը_հաղթելու_է_բելին»: