Հովհաննես Ազոյանը «Մել»-ի գլխավոր դերակատարն է․ մանրամասներ

Ազոյանը յուրահատուկ դերասան է, ով կարող է մարմնավորել և տրանսգենդերի, և միասեռականի, թմրամոլի, մինչև անգամ կենդանիների․ Ֆիլմի ռեժիսյոր

Հովհաննես Ազոյանը «Մել» ֆիլմում հանդես է գալիս գլխավոր դերում՝ մարմնավորելով Մելինե Դալուզյանին։

Հայաստանի ազգային կինոկենտրոնում մեկնարկել են «Մել»-ի նկարահանումները՝ նվիրված Հայաստանի պատմության մեջ առաջին չեմպիոն-տրանսգենդերին՝ Մելինե Դալուզյանին։ 

«Ֆիլմի երաժշտությունը գրել է Էլթոն Ջոնը։ Գլխավոր դերում խաղում է Հովհաննես Ազոյանը, ով շատ լավ էր նայվում տրանսգենդերի դերում և մենք որոշում կայացրեցինք վերցնել հենց նրան այդ դերում», - մեկնաբանեց ֆիլմի ռեժիսյորը և շարունակեց․ «Ազոյանը յուրահատուկ դերասան է, ով կարող է մարմնավորել և տրանսգենդերի, և միասեռականի, թմրամոլի, մինչև անգամ կենդանիների»։

Ֆիլմը նախատեսված է «12+» հանդիսատեսի համար։

Նախագծի հովանավորն է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։