Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը պատրաստվում է երկարաժամկետ քաղաքական պայքարի։
Նշվում է, որ նա ստեղծելու է կուսակցություն՝ հաղթահարելու քաղաքական դաշտի առկա անտագոնիզմը։
Շրջանառվում է կուսակցության «Հաղթանակած Երկիր» անվանումը, որն՝ որպես հասարակական քաղաքական միավոր կխարսխվի նույնանուն՝ Հաղթանակած հասարակական շարժման վրա։ Կուսակցությունն ունենալու է ազգային-պահպանողական գաղափարական գիծ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ օրենքը Քոչարյանի հանդեպ չի գործում և ընտրելու են նոր պայքարի նոր ռազմավարություն
Աղբյուրը՝ petutyun.am
0Comments