Կապիտալը հեռանում է Հայաստանից. Միքայել Մելքումյան

Պինդ բռնվեք, թիվ եմ հնչեցնում

Պինդ բռնվեք, թիվ եմ հնչեցնում ներդրումների մասին. ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը ՀՀ-ում ինչքա՞ն է եղել, գիտե՞ք. Օտարերկրյա ուղղակի ներդրումները տնտեսության իրական հատվածում եղել է ընդամենը 15 մլն դոլար, այսինքն, կապիտալը Հայաստանից գնում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, երբ պետական պաշտոնյաներին այդ մասին հարց է տալիս, ասում են՝ ի՞նչ եղել, իրենց գումարն է, տանում են. «Ասեցի՝ չհասկացա, հեղափոխությունից հետո՞ են որոշել բոլորը տանել», հայտնում է news.am-ը:

«Օտարերկրյա ներդրումներն այս տարի տնտեսության իրական հատվածում եղել է ընդամենը 15 միլիոն դրամ, այսինքն՝ կապիտալը Հայաստանից գնում է, եկել է 310  մլն դոլար, գնացել է 295 մլն դոլար: Իսկ երբ հարց ենք տալիս համապատասխան կառույցի ղեկավարին, ասում է՝ դե, իրենց փողերը տանում են»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը: