Հեղեղումների վտանգ՝ Վենետիկում

Սուրբ Մարկոսի հրապարակը հեղեղվել է 70 սմ-ով

 

Վենետիկի կենտրոնում ջրի մակարդակը հասել է 127 սմ-ի, ինչը բազմաթիվ քաղաքային գոտիներում հեղեղումների է բերել։ Այս մասին հայտնում է Рен.тв-ն։

Ըստ հրապարակման, Սուրբ Մարկոսի հրապարակը հեղեղվել է 70 սմ-ով։ Ինչպես գրում է La Nuova-ն, ջրի բարձր մակարդակը կարող է վնասել պատմա-ճարտարապետական ժառանգությունը։ Ընդ որում, այն պաշտպանելու արդյունավետ միջոցներ պարզապես չկան։ Կրիտիկական կետը համարվում է 130 սմ-ը։ Նշենք, որ ջրի մակարդակի բարձրացումը սեզոնային է եւ սկսվում է նոյեմբերից ու հասնում մինչեւ հունվար։