Օրակարգում Երևանի քաղաքապետի հրաժարականի հարցն է. «Իրավունք»

Հայկ Մարությանը վերջապես վերադարձել է իր երկարատև արձակուրդից, որը նույն աղբյուրների փոխանցմամբ՝ անցկացրել է Պրահայում

«Երևանի քաղաքապետարանում կրկին արշալույսները խաղաղ չեն: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համա­ձայն՝ Երևանի քաղաքա­պետ Հայկ Մարությանը վերջապես վերադարձել է իր երկարատև արձակուրդից, որը նույն աղբյուրների փոխանցմամբ՝ անցկացրել է Պրահայում: Նրա վերադար­ձի հետ կրկին օրակարգում են հայտնվել Հ. Մարությանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկություննե­րը: 

Սակայն, այս անգամ զուտ տեխնիկա­պես է հետաձգվում այն, քանի որ վերջի­նիս հորդորել են հրաժարական չտալ, քա­նի դեռ հաստատված չէ Երևանի քաղաքապետարանի գալիք տարվա բյուջեն: Ըստ էության, այն կհաստատվի դեկտեմ­բերին, և հնարավոր է «Ամանորն առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի» վերջերս տարածում գտած արտահայտության փոխարեն՝ Նոր տարին լինի «առանց քա­ղաքապետ Հայկ Մարությանի»: 

Քաղաքական կուլիսնե­րում նույնիսկ կատակում են, թե Ձմեռ պապին ուղարկած նամակում հենց այս մասին է խնդրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը դեռ աչք ունի Երևանի քաղաքապետի պաշտոնի վրա:

Հնարավոր սցենարները հաշվի առնե­լով՝ քաղաքապետարանում խոսակցու­թյուններ են շրջանառվում, որ տարիուկես առաջ վարչության պետերի աթոռներին տեղավորված մի շարք թավշյա պաշտո­նյաներ, հնարավոր է, լքեն քաղաքապետա­րանը ու վերադառնան իրենց նախկին պաշտոններին ուժային կառույցներում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: