Վահագնի թաղամասում հրդեհ է բռնկվել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ

Նոյեմբերի 12-ին, ժամը 10:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում` կենտրոնական մուտքի մոտ, այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահագնի թաղամասի Սիամանթոյի փողոցում գտնվող երկու տների խորդանոցներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել՝ 10:59-ին:

Տներից մեկում մասնակի այրվել են խորդանոցի տանիքի կղմինդրը (2 քմ), մեկ լվացքի մեքենա, գազի անվտանգության սարքի լարերը (2 գմ), աթոռ (3 հատ) և մեկ եվրոդուռ, իսկ մյուս տանը՝ խորդանոցի պատերի երեսպատումը (3 քմ), տանիքի կղմինդրը (2 քմ), մեկ կապոց վառելափայտ և մեկ եվրոդուռ: