Արայիկ Հարությունը գիտի՞ քանի հոգով են ֆուտբոլ խաղում․ կապ ունի՞ սպորտի հետ

Արայիկ Հարությունյանը նաև պատասխանատու է սպորտի ոլորտի համար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները քիչ առաջ գտնվում էին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի դիմաց և կոչ էին անում բուհի ուսանողներին միանալ իրենց շարժմանը։

«Կրթությունից, գիտությունից, մշակույթից բացի Արայիկ Հարությունյանը նաև պատասխանատու է սպորտի ոլորտի համար։

Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հարգելի ուսանողներ, Արայիկ Հարությունը կապ ունի՞ սպորտի հետ, ձեզ ենք հարցնում»,-նշեցին ակցիայի մասնակիցները։