Հնդկաստանում տղամարդը բանտ է նստել, որպեսզի սովից չմահանա

Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ նա կանցկացնի բանտում

Հնդկաստանի Չեննայ քաղաքի բնակչին ձերբակալել են ականապատման մասին երկու կեղծ ահազանգերից հետո։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, տղամարդու արարքի դրդապատճառն իր աղքատությունն է եղել և ուտելիքի պակասը։

Նշվում է, որ «հեռախոսային ահաբեկիչը» նախկինում երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն երկու կանայք էլ լքել են նրան։ Դրանից հետո հնդիկ տղամարդը ընկճախտի մեջ է ընկել և հեռացել է աշխատանքից։ Դառնալով գործազուրկ և անօթևան՝ վերջինս որոշել է բանտ նստել, որպեսզի ինչ-որ սնունդ և տանիք ունենա։

Տղամարդը երկու անգամ ոստիկանություն է զանգահարել գողացված հեռախոսից և հայտնել տարբեր շենքերի ականապատման մասին։ Ոստիկաններին հաջողվել է պարզել զանգահարողի գտնվելու վայրը և ձերբակալել նրան։

Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ նա կանցկացնի բանտում։