Ելիսեյան պալատի մուտքի մոտ Փաշինյանին դիմավորել է Մակրոնը

Նախատեսվում է, որ  Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենան ֆրանսահայ համայնքի կառույցների ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, որի մուտքի մոտ նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հայաստանի վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների եւ կառավարությունների ղեկավարների պատվին տրվող ընդունելությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է աշխատանքային այցով: Փարիզում նա մասնակցելու է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Նախատեսվում է, որ  Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենան ֆրանսահայ համայնքի կառույցների ղեկավարների հետ։