Ծնվել են աշխարհի ամենաքիչ քաշ ունեցող երկվորյակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկու եղբայրն էլ ծնվել են թոքերի քրոնիկ հիվանդությամբ, նրանք դեռ թթվածնային դիմակներով են շնչում

Մեծ Բրիտանիայում ծնվել են աշխարհի ամենափոքր երկվորյակները։ Ինչպես հաղորդում է The Sun-ը, անգլիական Թրոուբրիջ քաղաքում բնակվող 32-ամյա Թալիա Քիթսը հղիության հետ կապված խնդիրների մասին տեղեկացել է 4-րդ ամսում։

Երկվորյակներ

Բրիտանուհու մոտ երկունքի ցավեր են սկսվել հղիության 23-րդ շաբաթում։ Կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 429 գրամ կշռող տղային, որին տվել են Ջո անունը։ Իսկ նրա եղբորը, որը 403 գրամ է կշռել, օգնել են լույս աշխարհ գալ կեսարյան հատման միջոցով։

Երկվորյակներ

Մի քանի ամիս երկվորյակները գտնվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Երկու եղբայրն էլ ծնվել են թոքերի քրոնիկ հիվանդությամբ։ Նրանք դեռ թթվածնային դիմակներով են շնչում։

Երկվորյակներ

Աշխարհի ամենափոքր զույգերի մայրիկը նշում է, որ տղաները միայն վերջերս են սկսել ժպտալ և ծիծաղել։