Ադրբեջանը հայտարարել է նոր լայնամասշտաբ զորավարժությունների մասին

Հարևան երկրից հայտնում են, որ զորավարժությունները տեղի են ունենալու բարդ աշխարհագրական և կլիմայական պայմաններում

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 12-ին մեկնարկելիք լայնամասշտաբ զորավարժությունների մասին:

Զորավարժությունները լինելու են երեք փուլով: Դրանց հիմնական նպատակը լինելու է տարբեր զորամիավորումների միջև փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելը:

Հարևան երկրից հայտնում են, որ զորավարժությունները տեղի են ունենալու բարդ աշխարհագրական և կլիմայական պայմաններում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում վերջին լայնամասշտաբ զորավարժությունները տեղի են ունեցել սեպտեմբերի կեսերին: