Փարիզում ավելի քան 10 000 մարդ իսլամատյացության դեմ ցույցերի շրջանակում երթ է իրականացրել, գրում է Daily Mail պարբերականը:
Le Collectif contre l'islamophobie en France (CCIF) կազմակերպության կազմակերպած երթ-հանրահավաքը տեղի է ունեցել Բայոնա քաղաքի մզկիթում իրականացված ողբերգությունից երկու շաբաթ անց՝ հաջակցություն մահմեդականների: Հիշեցնենք, որ տղամարդը ներխուժել էր մզկիթ և կրակ բացել հավատացյալների ուղղությամբ, տուժել էր երկու տարեց մարդ:
Երթին մասնակցել են նաև Femen հայտնի շարժման անդամները: Մասնավորապես, Femen-ի ներկայացուցիչը մերկացրել է կուրծքը՝ վրան գրելով՝ «Մենք չենք աջակցում սեկուլյարիզմին՝ աշխարհականությանը»:
Ցուցարարները պարզել են «Վե՛րջ ռասիզմին», «Ո՛չ խտրականությանը», «Իսլամատյացությունը կարծիք չէ, այլ հանցագործություն» գրառումներով պաստառներ և երթով անցել են Հյուսիսային կայարանից մինչև Ազգերի հրապարակ:
Ifop-ի այս ամսվա սկզբին անցկացված հարցման համաձայն` մահմեդականների ավելի քան 40 տոկոսը նշել է, որ Ֆրանսիայում զգում են կրոնական խտրականություն:
Իսլամը Ֆրանսիայում երկրորդ ամենամեծ կրոնն է, այն Արևմտյան Եվրոպայում ունի ամենամեծ մահմեդական փոքրամասնությունը:
0Comments