Գուֆի նախկին սիրուհին ամուսնացել է

Սիրուհու հետ կապված սկանդալի պատճառով ռեփերից հեռացել էր Քեթի Տոպուրիան

19-ամյա Յանա Շեւցովան ամուսնացել է իր ընտրյալի՝ 33-ամյա գործարար Վիկտորի հետ։  Ռեփեր Գուֆի նախկին սիրուհին հայրենի Եկատերինբուրգում շատ նեղ շրջապատում հանդիսություն է կազմակերպել։

Աղջիկը փորձել է իր սերը կառուցել «Դոմ 2» նախագծի շրջանակներում: Բայց Շեւցովան հայտնի է դարձել ռեփերի հետ սիրավեպից հետո:

Յանայի հարազատ քաղաքի քաղաքապետը առատաձեռն է գտնվել եւ նորապսակներին մեկ միլիոն ռուբլի է նվիրել։Սկանդալների սիրահար աղջիկը խոստովանել է, որ հարսանիքից հետո ամուսնու հետ պատրաստվում են բնակարան գնել։

Հարսնացուն փքված կիսաշրջազգեստով տպավորիչ զգեստ է կրել։  Փեսացուն՝ դասական կապույտ կոստյում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Յանա Շեւցովան հայտարարել էր, որ Գուֆն իրեն առաջարկել է ամուսնանալ իր հետ: Սիրուհու հետ կապված սկանդալի պատճառով ռեփերից հեռացել էր Քեթի Տոպուրիան։

 

 

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Vk