Ինստագրամը կթաքցնի լայքերի քանակը

Գաղափարի նպատակն է նվազեցնել ճնշումները

Ինստագրամը հաջորդ շաբաթվանից կթաքցնի լայքերի քանակը ամերիկյան որոշ օգտատերերի հրապարակումներում: Այս մասին Թվիթերյան իր էջում հայտնել է սոցցանցի գլխավոր տնօրեն Ադամ Մոսսերին: Նա նշել է, որ աստիճանաբար լայքերը կթաքցվեն նաև այլ երկրների օգտատերերի համար:

«Խոսքը նախ և առաջ երիտասարդության մասին է: Գաղափարի նպատակն է նվազեցնել ճնշումները, որ Ինստագրամում ավելի քիչ լինի մրցակցություն, և մարդիկ ավելի շատ հնարավորություն ունենան շփվելու իրենց մտերիմների հետ, ուսումնասիրեն այն ամենը, ինչն իրենց ոգեշնչում է», - մեկնաբանել է Մոսսերին  Wired ամսագրին տված հարցազրույցում: