Դժվար է չլինել խենթ և առաջադրվել: Այս մասին այսօր «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարին ասաց կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով կուսակցության այսօրվա որոշմամբ կառաջադրվի 2020թ. Արցախում սպասվող նախագահական ընտրություններին:
Նա նշեց, որ գլխավոր մարտահրավերը ոչ միայն Արցախի, այլ բոլոր հայերի, նաև` ղարաբաղյան խնդիրն է, որի կարգավորման հարցում ամեն վայրկյան կարող են փոփոխություններ տեղի ունենալ։
«Ի հեճուկս դավադիր տրամադրություններ ունեցողների` Հայաստանն ու Արցախն այսօր ավելի քան միասնական են և այդպիսին լինելու են նաև ապագայում: Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ոչ թե հեռացրել, այլ ավելի են մտերմացել մեր երկու պետականությունները: Ես ելույթս սկսում եմ այդ կարևոր հայտարարությունից, քանի որ այսօր այդ ընտրությունից պայմանավորված է լինելու նաև մեր երկրի ապագան»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանում դրական փոփոխություննները դրական են ազդելու Արցախում, և իրենք ամեն ինչ անելու են, որ դրանց ընթացքը կասեցնող դավադիրները մնան քաղաքական լուսանցքում:
«Արցախը Հայաստանից ու Հայաստանի իշխանություններից իբր թե պաշտպանողները այսօր ընդամենը զբաղված են այլոց շահերը սպասարկելով, և դա այն խոչընդոտն է, որն առաջիկայում արմատախիլ ենք անելու միասնաբար»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արցախը Հայաստանի իշխանություններից պաշտպանելու հակապետական տրամադրությունները հօդս են ցնդում, երբ տեսնում ես, թե ինչպիսի բարեփոխումներ են իրականացվում բանակում:
Ի հեճուկս դավադիրների՝ Հայաստանն ու Արցախն այսօր էլ ավելի միասնական են. Արայիկ Հարությունյան
Արցախը Հայաստանի իշխանություններից պաշտպանելու հակապետական տրամադրությունները հօդս են ցնդում, երբ տեսնում ես, թե ինչպիսի բարեփոխումներ են իրականացվում բանակում
0Comments