Մեգան Մարքլը և Քեյթ Միդլթոնը էլեգանտ զգեստներ են կրել Լոնդոնում Հիշատակի օրվա միջոցառման ժամանակ

Քեմբրիջի դքսունհին իր տեսքն ամբողջացրել է մարգարտե ականջօղերով

Սասեքսի դքսուհին Մեգան Մարքլը և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը երեկոյան էլեգանտ զգեստներ են կրել Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահում Հիշատակի տոնին նվիրված միջոցառման ժամանակ, գրում է Insider-ը։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Սասեքսի և Քեմբրիջի դքսուհիների ամուսինները՝ արքայազն Հարրին և Ուիլյամը։

Մարքլը միջոցառման համար ընտրել է սև զգեստ և նույներանգ պայուսակ, մինչդեռ Միդլթոնը ներկայացել է Zara ապրանքանիշի 23 հազար դոլար արժողությամբ մուգ կապույտ զգեստով։ Քեմբրիջի դքսունհին իր տեսքն ամբողջացրել է մարգարտե ականջօղերով։

Մեծ Բրիտանիայում այս շաբաթ անցկացվում են Հիշատակի տոնին նվիրված միջոցառումները՝ «Ի նշանավորումն բրիտանացի մարտիկների և քաղաքացիական անձանց՝ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներում ունեցած ներդրման»։