Ես-ը սպանում է Զորությունը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ձեզ հետ շփում ունեցողներն օգտվում են ոչ թե ձեզնից, այլ՝ Իմ Հոգուց, որ ձեր միջով հոսում է՝ առուների միջով հոսող ջրի պես

Հիսուս

Նոյեմբերի 9

Երբ դուք ապրում եք Իմ մեջ և ցանկանում կատարել Իմ Կամքը և Իմ Գործը, այդ ժամանակ Իմ Հոգին ձեր կյանքի միջով անցնում է ուրիշներին:

Ոմանց թվում է, թե համեստություն են անում՝ ասելով, որ իրենք շատ քիչ բան են անում և Ինձ համար առանձնապես ոչ մի արժեք չեն ներկայացնում: Ի՞նչ պատասխան տալ առվակին, եթե նա ասի. «Ես այնքան քիչ բան եմ անում, երանի, թե ես կարողանայի ավելի օգտակար լինել»: Այստեղ պատասխանը մեկն է՝ «Այդ դու չէ, այլ քո միջով անցնող ջուրն է, որ օրհնում և փրկում է. քո արածը պետք է լինի՝ որ թույլ չտաս, որպեսզի որևէ մի բան խցանի, փակի ճամփան քո միջով անցնող ջրի»:

Միակ խոչընդոտը, որ կարող է արգելելով խցանել առվակը՝ քո Ես-ն է: Երբ կարողանաս քեզնից հեռու նետել այն, այդ ժամանակ կարող ես վստահ լինել, որ Իմ Հոգին անարգել կհոսի քո միջով:

Այդ ժամանակ է, որ բոլոր ձեզ հետ շփվողներն օրըստօրե ավելի պարզորոշ կզգան, որ դուք Իմ Զորությունը փոխանցող առուներ եք: Երբ ըմբռնեք այս պարզ ճշմարտությունը, այնժամ դյուրին կլինի ընդունել, որ ձեզ հետ շփում ունեցողներն օգտվում են ոչ թե ձեզնից, այլ՝ Իմ Հոգուց, որ ձեր միջով հոսում է՝ առուների միջով հոսող ջրի պես: