Իր ուսանողուհուն սպանած դասախոսը ցանկացել է Նապոլեոնի համազգեստը հագած ինքնասպանություն գործել Պետրոպավլովյան ամրոցում

Գործակալությանը հայտնի է դարձել, որ որ այժմ կալանավորված դոցենտ Սոկոլովը որոշել էր կյանքին վերջ տալ այն բանից հետո, երբ չէր կարողացել ազատվել իր 24-ամյա ուսանողուհի Անաստասիա Եշչենկոյի մարմնի մասերից

Ֆրանսիացի հրամանատարի կերպարով է ցանկացել կյանքից հեռանալ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դոցենտը։ Դա կարող էր տեղի ունենալ Պետրոպավլովյան ամրոցում, զարմացած զբոսաշրջիկների աչքի առջեւ, հայտնում է 47news-ը։

Գործակալությանը հայտնի է դարձել, որ որ այժմ կալանավորված դոցենտ Սոկոլովը որոշել էր կյանքին վերջ տալ այն բանից հետո, երբ չէր կարողացել ազատվել իր 24-ամյա ուսանողուհի Անաստասիա Եշչենկոյի մարմնի մասերից։ Գիտնականը պատմել է, որ պատրաստվում էր հագնել Նապոլեոնի համազգեստը եւ ինքնասպանություն գործել Պետրոպավլովյան ամրոցում, զբոսաշրջիկների աչքի առջեւ։ Տանը նա ծրագրել էր կտակ թողնել, իսկ մահվան պահին իր մոտ նամակ ունենալ, որի մեջ կբացատրեր տեղի ունեցածի դրդապատճառները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 13-ի մոտ, Պետերբուրգի Քննչական կոմիտեի քննիչը եւ ոստիկանության քրեական հետախուզության օպերները խուզարկության համար մտել են Մոյկայի 82 հասցեում գտնվող շենքի բնակարան, որտեղ ապրում է ՍՊՊՀ 63-ամյա դոցենտ Օլեգ Սոկոլովը։ Դա արվել է այսօր «սպանության» հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Բնակարանում նրանք գտել են կնոջ մարմին, կտրված գլուխ եւ արյունոտ սղոց։