Մառա Բաղդասարյանի հորը զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից

«Մենք այս փաստերը համարում ենք մեր ընտանիքի նկատմամբ հետապնդում»

Մառա Բաղդասարյանն Ինսթագրամի իր էջում հայտնել է, որ հայրը ներգաղթյալների դաշնային ծառայության որոշմամբ զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, փոխանցում է Լայֆը։

Մառան նշել է, որ այն, ինչ կատարվում է իր հոր հետ, «դուրս է գրված և չգրված օրենքների ցանկացած շրջանակից»: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոչ ոք իր հոր հետ չի կապվել և պատշաճ կերպով չի տեղեկացրել այդ մասին:

Ըստ նրա, ծանուցումը լրիվ անակնկալ է եղել ընտանիքի համար․ «Մեկ օր, մեկ պահ և մարդուն զրկեցին բոլոր փաստաթղթերից ... Նա պարզապես չի կարող որևէ տեղ գնալ իր տնից ... Նա ոչինչ չի կարող անել»,-գրել է նա:

Մառային իրավիճակը վրդովեցրել է և նա ավելացրել է, որ հայրը 30 տարի ապրել և աշխատել է Ռուսաստանում․ «Մենք այս փաստերը համարում ենք մեր ընտանիքի նկատմամբ հետապնդում»: