Դասախոսը սպանել և գլխատել է ուսանողուհուն

Մարդասպանը խոստովանել է, որ սպանությունից հետո ցանկացել է մասնատել մարմինը և խորտակել գետում

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովը սպանել է համալսարանի ուսանողուհիներից մեկին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ դասախոսի ու ուսանողուհու միջև սիրային հարաբերություններ են եղել:

Դասախոսին ձերբակալել են այն բանից հետո, երբ նրա տանը հայտնաբերել են զոհի գլխատված մարմինը և պայուսակի մեջ պահված գլուխը: Մարդասպանը, ով արդեն խոստովանել է սպանությունը, եղել է ոչ ադեկվադ վիճակում: Նա խոստովանել է, որ սպանությունից հետո ցանկացել է մասնատել մարմինը և խորտակել գետում: