Աղբանոցի վերածված Կորեայի ձորն ամբողջությամբ մաքրվել է

Տարածքն ամբողջությամբ մաքրվել է աղբից՝ հույսով, որ տարբեր տեսակի թափոնների անցանկալի կուտակումներ այստեղ այլևս չեն լինի

Աղբանոցի վերածված Կորեայի ձորում այսօր շաբաթօրյակ էր։ Այս մասին հայտնում են Արաբկիր վարչական շրջանից:

«Տարածքն ամբողջությամբ մաքրվել է աղբից՝ հույսով, որ տարբեր տեսակի թափոնների անցանկալի կուտակումներ այստեղ այլևս չեն լինի։ Կրկին խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ լինել ուշադիր և թույլ չտալ շինաղբի կուտակում դրա համար չնախատեսված վայրում»,-ասված է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում: