Շոկոլադե մուս

Մուսը լցնել մատուցվող բաժակների մեջ և 2 ժամ պահել սառնարանում

Բաղադրիչներ

  • սև շոկոլադ - 230 գր․
  • կաթ - 1/3 բաժակ
  • շաքարավազ - 3 ճ․գ․
  • աղ - մի պտղունց
  • ձվի դեղնուց - 2 հատ
  • ձվի սպիտակուց - 4 հատ

Պատրաստման եղանակը

  • Ջրային գոլորշու վրա հալեցնել շոկոլադը և մի փոքր հովացնել։
  • Կաթը լցնել կաթսայի մեջ , ավելացնել շաքարավազը, տաքացնել և բարակ շիթով լցնել նախապես հարած դեղնուցների վրա , շարունակել հարել ՝ ավելացնելով հալած շոկոլադը։
  • Առանձին հարել սպիտակուցները , ավելացնել աղը և նորից հարել , մինչև առաջանա պինդ փրփուր։
  • Սպիտակուցների մի մասն ավելացնել շոկոլադային զանգվածին , լավ հարել , ապա ավելացնել մնացած մասը ։
  • Մուսը լցնել մատուցվող բաժակների մեջ և 2 ժամ պահել սառնարանում։