Քանյե Ուեսթը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին

Այս մասին երաժիշտը հայտարարել է  Նյու-Յորքում անցկացվող Fast Company ամենամյա փառատոնի ժամանակ

Ամենաբարձր վարձատրվող ռեփեր Քայնե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին անցկացվող ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ այս մասին երաժիշտը հայտարարել է  Նյու-Յորքում անցկացվող Fast Company ամենամյա փառատոնի ժամանակ։ Ուեսթի հայտարարությունը ծիծաղ է առաջացրել հավաքվածների մոտ։

«Ինչի՞ վրա եք ծիծաղում։ Մենք կարող էինք այնքան շատ աշխատատեղ ստեղծել: Ես պատրաստվում եմ մասնակցել մրցավազքին, բայց ես այն կանցնեմ քայլելով»,- ասել է ռեփերը։

Նա նաև պատմել է, որ ցանկանում է փոխել իր անունը՝ «Քրիստոնյա հանճարեղ միլիարդատեր Քանյե Ուեսթ»-ի։