Մենք աշխատում ենք Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա

Պոմպեոյի ասուլիսը Բեռլինում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա, տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության յութուբյան էջից:

«Այդ նախագծի վրա մենք աշխատում ենք»,- ասել է Պոմպեոն`պատասխանելով Ուկրաինայի ապագային վերաբերող հարցին:

Պոմպեոն հավելել է, որ ԱՄՆ-ն անում է հնարավորն Ուկրաինայում կայունության հասնելու համար, իսկ ԱՄՆ նախագահը 3 անգամ այն պաշտպանել է «ռուսական ագրեսիայից»:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն հպարտ է այդ աջակցության համար և անում է դա հօգուտ Եվրոպայի և Ուկրաինայի ինքնիշխանության: