Արայիկ Հարությունյանը «Տրոյական ձի» է. Արծվիկ Մինասյան

Արայիկ Հարությունյանը չի կարող շարունակել պաշտոնավարել

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք Արայիկ Հարությունյանին հրապարակային բանավեճի են հրավիրել՝ իր արտահայտած անկանոն մտքերի համար մենք, սակայն վերջինս հրաժարվել է՝ իր պատվից ցածր համարելով:

«Պարզվում է, որ Արայիկ Հարությունյանը ոչ այլ ոք է, քան՝ պարզապես «Տրոյական ձի», ով ներդրված է, և որի նպատակն է քանդել Հայաստանի, հայ ժողովրդի ազգային ինքնատիպությունը: Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է նույն տեսակետները, պաշտպանում է ազգային արժեքների ոտնահարման այս նախագիծը, նույն գնահատականներն իրեն կհնչեցնենք: Այս պահի դրությամբ մենք ասում ենք, որ Արայիկ Հարությունյանը չի կարող շարունակել պաշտոնավարել»,-ասաց նա:

Մինասյանը նշեց նաև, որ այսօր կրթական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների համար բողոքի ձայն են բարձրացնում ոչ միայն դաշնակցականները, այլ առհասարակ երիտասարդները: