Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ: Բանակցությունների ընթացքում արտգործնախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի միջև համագործակցությունը, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀ-ում և միջազգային այլ ֆորումներում դիրքորոշումների համակարգման հարցերը: Կողմերը կանդրադառնան նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ներառյալ Ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին»,- հայտնել է Զախարովան:
0Comments