Ընտանիքի հետ հարաբերություններն ազդում են առողջական վիճակի վրա

Նոր հետազոտության համաձայն՝ մարդիկ, որոնք կարծում են, որ ընտանիքն իրենց չի աջակցում, հաճախ են տառապում քրոնիկ հիվանդություններով

Ընտանիքի հետ հարաբերություններն ազդում են առողջական վիճակի վրա: Նոր հետազոտության համաձայն՝ մարդիկ, որոնք կարծում են, որ ընտանիքն իրենց չի աջակցում, հաճախ են տառապում քրոնիկ հիվանդություններով, հաղորդում է CNN-ը:

Հետազոտողները 1995-2014 թվականների ուսումնասիրել են 3000 մարդու տվյալներ: Նրանց միջին տարիքը եղել է 45՝ տվյալների հավաքման առաջին փուլում:

Այդ մարդկանց խնդրել են գնահատել իրենց ընտանիքում եւ զուգընկերոջ հետ հարաբերությունների որակը, ապա տվյալները համեմատել քրոնիկ հիվանդությունների ընդհանուր թվի հետ՝ ինսուլտից մինչեւ գլխացավեր:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընտանիքի հետ լարված հարաբերությունները սերտորեն կապված են քրոնիկ վիճակի եւ վատ առողջական վիճակի հետ:

Որքան էլ տարօրինակ է, հետազոտությունը նման ասոցիացիա չի գտել ամուսինների հետ խնդրային հարաբերությունների պատճառով: