ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք ցանկանում են, որ գործը շատ արագ անցնի դատաքննության փուլ:
«Սակայն դա չի նշանակում, որ մենք աչք ենք փակելու մեր վստահորդի մի երկու տարի նստելու վրա: Քանի դեռ նա ազատության մեջ չէ, ձեռնարկելու ենք օրենքով սահմանված բոլոր գործողությունները, որպեսզի պարոն Քոչարյանի ազատության իրավունքն ապահովենք: Երբ նա կլինի ազատության մեջ, թող դատաքննությունը շարունակվի, թեկուզ՝ 7 տարի, դրանից հետո եթե կլինի դատապարտող դատավճիռ, որն օրինական ուժի մեջ կմտնի, նա կկրի իր պատիժը»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ մինչ այդ անձը չպետք է 6-7 տարի անազատության մեջ մնա:
Օրբելյանը հայտնեց, որ դատախազությունը ներկայացրել է դատակոչի ցուցակ, որտեղ տեղ է գտել 800-ից ավել անձ. «Եթե մենք շաբաթական 3-4 վկա լսենք, միայն այդ դեպքում դատաքննությունը կտևի 5 տարի: Դա միայն վկաներին լսելու դեպքում: Էլ չեմ ասում, որ այդ վկաների մեծ մասն ընդհանրապես առնչություն չունեն գործին»:
0Comments