Մինչև հիմա այդ տաք ու փափուկ սվիտրերի ջերմությունը զգում եմ. Հակոբ Արշակյան

Նոյեմբերի 5-ին Արշակյանը հայտնել էր հոր մահվան մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում.

«Այս նկարում բոլորս մայրիկիս գործած սվիտրերով ենք։

Մինչև հիմա ջերմությունը զգում եմ այդ տաք ու փափուկ սվիտրերի, համոզված եմ՝ հայրիկս նույնպես»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Արշակյանը հայտնել էր հոր մահվան մասին: